Ադրբեջանական մեդիատիրույթում ակնհայտորեն պատրաստություններ են ընթանում՝ հնարավոր էսկալացիա կազմակերպելու համար, հայտնել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը:
Նա մանրամասնել է, որ Ադրբեջանի ՊՆ նախարարը նիստ է հրավիրել և հրահանգներ տվել, դրան զուգահեռ ադրբեջանական տելեգրամյան ալիքներն են կեղծ տեղեկություններ հաղորդում, թե իբրև հայկական կողմը տեխնիկա է մոտեցնում սահմանին։
«Սա շատ քաջածանոթ ձեռագիր է»,- շեշտել է փորձագետը։
Հայրապետյանը ՀՀ պատկան գերատեսչություններին կոչ է արել արագորեն հաղորդակցվի որոշ մայրաքաղաքների հետ՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիվ քայլերը կասեցնելու նպատակով։
Մարտի 13-ին ԱՄՆ հետախուզությունը նախազգուշացրել էր Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման սպառնալիքի մասին` Նախիջևանին կապող ցամաքային միջանցք ստանալու համար: