Սուրբ Հարության տոնին մատուցված պատարագի ժամանակ Հռոմի պապը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել շարունակել երկխոսությունը և որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագրի հասնել, տեղեկացնում է Vaticannews-ը։
«Կոչ եմ անում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող քննարկումներին, որպեսզի միջազգային հանրության աջակցությամբ նրանք կարողանան շարունակել երկխոսությունը, որքան հնարավոր է շուտ հասնեն խաղաղության վերջնական համաձայնագրին»,- ասել է վարդապետը։
Հռոմի պապը նաև կոչ է արել օգնել Արցախից բռնի տեղահանվածներին, հարգել մշակութային ժառանգությունը, (որն Ադրբեջանը ոչնչացնում է խմբ․)։
Հայ Առաքելական եկեղեցին մարտի 31-ին նշում է Սուրբ Հարության տոնը։ Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի», մատուցվում է Սուրբ Հարության Հայրապետական պատարագ։