ՀՀ ՊՆ-ն հերքել է զորքերի կուտակումների մասին Ադրբեջանի տարածած լուրերը, հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ ՊՆ-ն գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում, հետևաբար զորքերի կուտակումների մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ընգծել է գերատեսչությունը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է, դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ և միտված են ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը:
Գերատեսչությունը շեշտել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում:
ՀՀ ՊՆ-ն հավելել է, որ ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է, դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ և միտված են ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը:
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ ադրբեջանական զինուժը սահմանի տարբեր ուղղություններում հայկական զինված ուժերի կենտրոնացում և նրանց կողմից հենակետերի ստեղծում է արձանագրել։
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հայտնել էր, որ դիտորդները սահմանին ռազմական որևէ արտառոց տեղաշարժ չեն նկատել։
Մարտի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր Ադրբեջանի ՊՆ-ի ու տելեգրամյան ալիքներում ՀՀ ԶՈւ զորաշարժի մասին տարածված տեղեկությունները՝ հայտարարելով, որ սահմանին օպերատիվ իրավիճակը կայուն է։
Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը նշել էր, որ ադրբեջանական մեդիատիրույթում ակնհայտորեն պատրաստություններ են ընթանում՝ հնարավոր էսկալացիա կազմակերպելու համար: