Երևանում ընթացող Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցումային առաջին օրը հայ մարզիկները 9 մեդալ են նվաճել՝ 3 արծաթե և 6 բրոնզե, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Դավիթ Հովսեփյանը (58 կգ), Արթուր Մանուկյանը (64 կգ) և Կառլեն Մահինյանը (71 կգ) արծաթե մեդալ մեդալ են նվաճել, իսկ Կարեն Սարգսյանը (58 կգ), Իռենա Պետրոսյանը (54 կգ), Արփինե Մնացականյանը (54 կգ), Սրբուհի Հովակիմյանը (59 կգ), Արթուր Հակոբյանը (79 կգ), Գրիգոր Բեկնազարյանը (98 կգ) բրոնզե մեդալների են արժանացել:
Ապրիլի 4-5-ը Երևանու ընթացող Սամբոյի աշխարհի գավաթին կմասնակցեն նաև Արցախից բռնի տեղահանված մարզիկները: