Հայաստանի տարածքում ապրիլի 5-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:
Երևանում ապրիլի 5-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 23-25 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 15-17 աստիճան։ Գիշերը կդիտվի 9-11 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 14-19 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-17 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 20-22 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 14-19 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 12-16 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 15-19 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 13-16 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 19-24 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 25-27 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 25-27 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 14-17 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-27 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 19-22 աստիճան, հովտային շրջաններում՝ 26-29 աստիճան տաքություն։
Արցախում ապրիլի 5-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 19 աստիճան Ցելսիուս, գիշերը կդիտվի մինչև 10 աստիճան տաքություն: Քամին հյուսիս-արևելյան է՝ 3.6 մ/վրկ արագությամբ: