Ապրիլի 4-ին Տավուշում ականի վրա զինծառայող է պայթել, տեղեկանում ենք լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումից։
«Իջևանի տարածաշրջանի մարտական դիրքից Իջևանի ԲԿ է տեղափոխվել 1996թ․ ծնված զինծառայող, որի ոտքերը խիստ վնասվել են ականի պայթյունից»,- գրել է Սարգսյանը։
Armenia Today-ը հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ դեպքի վերաբերյալ մանրամասներ ստանալու համար, սակայն պատասխան դեռևս չի ստացել։