Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքից կրակ է բացել Տավուշում և Գեղարքունիքում գտնվող հայկական դիրքերի ուղղությամ, հայտնել է ՀՀ ՊՆ-ն:
«Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ»,- ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ապրիլի 5-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու լուրը:
Ապրիլի 2-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Կութ և Սյունիքի մարզի Տեղ բնակավայրերում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։