Հայաստանի շրջանների զգալի մասում ապրիլի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում ապրիլի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 18-20 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 12-14 աստիճան։ Գիշերը կդիտվի 9-11 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 7-11 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 7-10 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 15-17 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 7-11 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 6-9 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 8-12 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 7-9 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 11-16 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 20-22 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 19-21 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 9-12 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 19-22 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 8-12 աստիճան, հովտային շրջաններում՝ 12-16 աստիճան տաքություն։
Արցախում ապրիլի 6-ին կանխատեսվում են տեղումներ՝ անձրևի տեսքով, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 11 աստիճան Ցելսիուս, գիշերը՝ մինչև 8 աստիճան տաքություն: Քամին հյուսիս-արևելյան է՝ 3 մ/վրկ արագությամբ: