Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտնել է Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ շրջաններում պարեկություն իրականացնելու մասին։
«Այսօր EUMA-ն պարեկություն է իրականացրել Սոթքի, Վերին Շորժայի, Արավուսի և Մովսեսի տարածքներում։ Իրավիճակը կայուն էր և հանգիստ»,- ասվում է առաքելության հաղորդագրության մեջ։
Ապրիլի 6-ի գիշերն ադրբեջանական զինուժը կրակ էր բացել Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ։ Իշխանասարի ուղղությամբ ժամը 21:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում նկատվել էր ադրբեջանական զինուժի ավտոմեքենաների ակտիվ տեղաշարժ։