Հայաստանի Պաշտպանության նախարարաությունը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ հերքել է ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին Բաքվի հաղորդագրությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 7-ին` ժամը 17։15-ին, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հերքել էր ապրիլի 6-ին ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին Բաքվի հաղորդագրությունը և հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սյունիքի 2 գյուղի և Գեղարքունիքի Սոթք բնակավայրի հատվածում տեղեկայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ապրիլի 5-ին Ադրբեջանը կրակել էր Տավուշի և Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ։