Հայաստանի մարզերի զգալի մասում ապրիլի 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավային է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևանում ապրիլի 10-ին սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 17-19 աստիճան, երեկոյան կդիտվի մինչև 13-15 աստիճան։ Գիշերը՝ 9-11 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 8-13 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-11 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 14-16 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 7-10 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 8-10 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 10-14 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-10 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 13-18 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 18-20 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 17-19 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 8-10 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-19 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 16-19 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 10-13 աստիճան տաքություն։
Արցախում ապրիլի 10-ին կանխատեսվում է ամպամած եղանակ, անձրև, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 13 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 11 աստիճան տաքություն: Քամին հյուսիս-արևելյան է՝ 2.4 մ/վրկ արագությամբ: