Հայաստանի առանձին շրջաններում ապրիլի 12-ի ցերեկը, 13-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավաարևելյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 12-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում ապրիլի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 18-20 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 13-15 աստիճան։ Գիշերը կդիտվի 6-8 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 13-16 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-13 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 14-18 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 8-12 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 16-19 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 18-21 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-12 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-19 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 20-22 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 19-21 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 10-12 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 19-21 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 19-23 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 13-16 աստիճան տաքություն։
Արցախում ապրիլի 12-ին կանխատեսվում է արևոտ, առանց տեղումների եղանակ, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 20 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 9 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2.9 մ/վրկ արագությամբ: