Երևանից 8 կմ հյուսիս-արևելք 1․9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը
Երկրաշարժն զգացվել է Երևանում, Գառնի և Ձորաղբյուր գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
«Ժամը 17:10-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.21⁰ և արևելյան երկայնության 44.61⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ»,- նշում է ծառայությունը:
Գերատեսչության տվյալներով՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: