Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է մեկ քաղաքացի, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է shamshyan.com-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը վարորդի մայրն է։
Կայքը մանրամասնում է, որ ժամը 18։20-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 32-ամյա Հայաստան Ա․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Իջևան քաղաքի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին։
«Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 71-ամյա Համեստ Պ․-ն տեղում մահացել է»,- հայտնում է աղբյուրը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։