Ռուսաստանը Բաքվի խնդրանքով Ադրբեջանին է արտահանձնել միջազգային հետախուզման մեջ գտնվող չորս անձի, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ տվյալ անձինք Ադրբեջանի քաղաքացիներ են, որոնք երկրում հետախուզվում էին առողջության և սեփականության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար։
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը բավարարել է առողջության դեմ ուղղված հանցագործություն կատարելու կասկածանքով հետախուզվող Նիհադ Սալիմլիի, սեփականության դեմ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող Շովքեթբեյ Մուստաֆաևի, Իլկին Ռուստամովի և Ռովշան Ամիրխանլիի արտահանձնման պահանջը, որոնք թաքնվում էին հետաքննությունից։
Վերոնշյալ անձինք կալանավորվել են Ռուսաստանի տարածքում և արտահանձնվել Ադրբեջան՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հատուկ շարասյան ուղեկցությամբ։