Իրանը կտրականապես դեմ է Հայաստանի՝ աշխարհաքաղաքական և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:
Նա զարմացել է, որ հայ գործընկերները պարբերաբար այդ հարցը բարձրացնում են այն դեպքում, երբ Իրանը դրա վերաբերյալ իր հստակ դիրքորոշումը հայտնել է:
«Մեր կարմիր գծերը չեն փոխվել: Միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը դեմ ենք արտահայտվել մեր երկրի ամենաբարձաստիճան ղեկավարի մակարդակով և այն հնարավոր չէ անտեսել»,- ընդգծել է դեսպանը:
Սոբհանին շեշտել է, որ սահմանային խնդիրները պետք է լուծվեն երկխոսության, փոխադարձ ընկալման հիման վրա, ինչպես նաև երկրների ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությանը հարգելով:
Մանրամասները՝ տեսանյութում: