ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման սկիզբը, հայտնել է ТАСС-ը։
Ապրիլի 16-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարել էին Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մեկնարկի մասին։ Նրանց խոսքով՝ խաղաղապահները լքել են Դադիվանքի հայկական վանական համալիրի տարածքը։
Արցախի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ռուս խաղաղապահների դուրսբերման որոշումը կայացվել է երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից։
Ռուս խաղաղապահների տեղակայումը ԼՂ տարածքում մինչև 2025 թվականը հաստատվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ պայմանագրով։ 2023 թվականի հուլիսին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ 2025 թվականին ռուս խաղաղապահները պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից։ Նա ասել էր, որ այդպես է գրված համաձայնագրում, և ինքը հավատում է, որ Ռուսաստանը կկատարի այդ պահանջը։ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել էր Էրդողանի հայտարարությանը՝ ասելով, որ Թուրքիան եռակողմ հայտարարության կողմ չէ, իսկ ռուս խաղաղապահների ԼՂ-ում մնալու ժամկետները հստակ են։