Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դուրս է եկել Քաթարում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Ֆեդերացիան մանրամասնել է, որ նժույգ թափերի և օղակների եզրափակիչը կկայանա վաղը՝ Երևանի ժամանակով ժամը 18:18-ին:
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:
Հայ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Հարություն Մերդինյանը ևս դուրս էին եկել եզրափակիչ փուլ: