Ապրիլի 16-ին Աբու Դաբիից Երևան թռչող Wizz Air ավիաընկերության օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց, հայտնում է MediaHub-ը:
Աբու Դաբիի օդանավակայանից օդ բարձրանալուց տասը րոպե անց Դուբայի երկնքում թռչելիս կայծակը հարվածել է օդանավին, ինչի հետևանքով ճաքել է պատուհաններից մեկը, և օդանավն սկսել է անկում կատարել։
Նշվում է, որ օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է հետ վերադառնալ և անվնաս վայրէջք կատարել Աբու Դաբիի օդանավակայանում։
Այդ օրը Դուբայում ուժեղ փոթորիկ ու ջրհեղեղ էր սկսվել, և որոշ ժամանակով հետաձգվել էին թռիչքները։