Արցախի Շուշիի շրջանի հերոսական Քարինտակ գյուղն Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից, հայտնել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
Բնակավայրը կոչվել է Քարինտակ, քանի որ գտնվում է Շուշի քաղաքի ժայռերի անմիջապես ներքևում։ Այն հիմնադրվել է 18-րդ դարում:
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Քարինտակը հերոսական դիմադրություն է ցույց տվել ադրբեջանցիներին: 1992 թվականի հունվարի 26-ին Քարինտակի ինքնապաշտպանությունը գրագետ կազմակերպելու շնորհիվ հայերը պարտության են մատնել ադրբեջանական զորամիավորումներին և ստիպել են նահանջել՝ թողնելով զենքը, կրելով 90-ից ավելի կորուստ։ Այդ օրը նշվում է որպես Քարինտակի ճակատամարտի օր։ Ադրբեջանցիներն գյուղն անվանել էին «Արյունոտ ձոր»:
2020 թվականի պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո: