Ապրիլի 21-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` ի նշան բողոքի, ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ, անցել հետիոտնի համար նախատեսված վայրն ու հայտնվել աստիճաններին, գրում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 10։50-ի սահմաններում։ Նշվում է, որ քաղաքացին այդ միջոցով իր բողոքն է արատահայտել Գյումրու քաղաքապետի դեմ։
Շիրակի մարզում իրավապահները քաղաքացուն կարողացել են համոզել, որպեսզի նա իջնի ավտոմեքենայից, նրան տեղափոխել են ոստիկանության բաժին։ Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում, պարզվում է քաղաքացու ինքնությունը։