Ապրիլի 20-ին Ֆրանսիայում, ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, տեղի է ունեցել Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայի պաշտոնատար անձինք, հարյուրավոր ֆրանսահայեր ու ֆրանսիացիներ։
Հանդիսավոր երթից հետո ծաղկեպսակներ են տեղադրվել տասնյակ պետական հաստատությունների, պաշտոնյաների և հասարակական կազմակերպությունների անունից։
Կրակի թեժացման արարողությունն անցկացվել է Ֆրանսիայի զինված ուժերի նվագախմբի կատարմամբ՝ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո։ Արարողությունից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը։