Ապրիլի 22-ին` ժամը 12։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մալաթիա» տոնավաճառում հրդեհ է բռնվել, hայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին, մարվել՝ 13։08-ին։