Հայ մարմնամարզուհի Աննա Բադալյանը երկու ոսկե մեդալ է նվաճել Նիսում ընթացող GR VERY NICE միջազգային գեղարվեստական մարմնամարզության մրցաշարում, հայտնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Բադալյանը հաղթող է ճանաչվել բազմամարտում և օղակում։
Մրցաշարը տեղի է ունեցել ապրիլի 20-21-ը Ֆրանսիայում։ Մասնակցել է ավելի քան 20 երկրի 300 մարմնամարզիկ։
Հունվարին Բադալյանը երեք ոսկե մեդալ էր նվաճել Նորվեգիայում կայացած «Հյուսիսափայլ 2024» ռիթմիկ մարմնամարզության միջազգային մրցաշարում։