Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ հաստատվել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը:
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասը` հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը՝ Վահե Գրիգորյան, Նորա Կարապետյան և Վիգեն Քոչարյան կազմով»,- ասված է որոշման մեջ։