Հաջակցություն Տավուշի և դեմ արտահայտվելով սահմանազատման գործընթացին՝ քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի և Վայք-Եղեգնաձոր ճանապարհները, հայտնում են «Ազգային ճակատ» հասարակական կազմակերպությունից։
Տեղեկացնում են, որ քաղաքացիները Եղեգնաձորի հատվածում տրակտորներով փակել են նաև Հայաստան-Իրան միջպետական մայրուղին։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա 28 սահմանային սյուն է տեղադրվել։