Սննդաբան Լենա Բակովիչը խոսել է քաշի կորստի համար ոսկրային արգանակի առավելությունների մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Մասնագետի խոսքով՝ այս արգանակն օրգանիզմին մատակարարում է կոլագեն, որն օգնում է վերականգնել աղիների լորձաթաղանթը, բարելավել մարսողությունը և նվազեցնել բորբոքումները։
«Ոսկրերի արգանակը հավասարակշռված սննդակարգի հետ համատեղ կարող է օգնել ձեզ նիհարել: Այն հարուստ է սպիտակուցներով, նաև ցածր է կալորիաներով», – նշել է բժիշկը։
Մասնագետը նաև նշել է, որ արգանակն օգտակար է ոսկորների և հոդերի համար, քանի որ պարունակում է մագնեզիում, ֆոսֆոր և կալցիում։