Կվերագործարկվի մետրոյի «Երիտասարդական» կայարանի դիմաց գտնվող կենդանաբանական այգու կանգառը. յուրաքանչյուր շաբաթ և կիրակի ուղևորներն անվճար կտեղափոխվեն այգի, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Առաջին ավտոբուսը երթուղի դուրս կգա մայիսի 1-ին՝ ժամը 11:00-ից սկսած:
Ըստ գերատեսչության՝ համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով:
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր շենքի շինարարության մեկնարկը նախատեսվում է 2024թ. երկրորդ եռամսյակում, նախագիծը պատրաստ է և գտնվում է փորձաքննության փուլում:
Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանում նախատեսվում է հինգ նոր մանկապարտեզների կառուցում: