Cartier կայքում տեղի ունեցած անսարքության հետևանքով Մեքսիկայից գնորդը լյուքս ապրանքանիշի երկու զույգ ականջօղեր է գնել ընդամենը 28 դոլարով, հայտնում է Alarabiya News-ը։
Դեպքը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին։ Բժիշկ Ռոխելիո Վիլյառեալն Instagram-ում նկատել էր Cartier-ի անհավանական էժան ականջօղեր։
Բժիշկն ընկերության առցանց խանութից 28 դոլար արժողությամբ զարդեր է պատվիրել կայքի խափանման պահին։ Իրականում՝ աականջօղերն արժեն 28 հազար դոլար։
Տղամարդուն հաջողվել է ձեռք բերել ականջօղերը միայն չորս ամիս անց։ Սկզբում Cartier-ը գնումն անվավեր է ճանաչել և հրաժարվել ուղարկել ապրանքը։ Մեքսիկացուն որպես փոխհատուցում առաջարկել են վերադարձնել գումարը, մեկ շիշ շամպայն և կաշվե անձնագրային պատյան։
Նա կապ է հաստատել սպառողների պաշտպանության մեքսիկական գործակալության հետ, որն ի վերջո որոշում է կայացրել հօգուտ նրա: Դրանից հետո ընկերությունը որոշել է նրան ուղարկել ականջօղերը։