Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Հայաստանի կառույցների հետ՝ երկու կողմից անհայտ կորածների որոնման հարցում, Sputnik-ի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ հայտնել է ադրբեջանական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը:
«Ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ հայտարարում է Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ համագործակցության պատրաստակամության մասին՝ երկու կողմից անհայտ կորած անձանց որոնումների հարցում՝ ճշգրտության, թափանցիկության սկզբունքների պահպանմամբ և փոխվստահության մթնոլորտում»,- ասել է Ախունդովը։
Հանձնաժողովի տվյալներով՝ հանրապետության գրեթե 3,9 հազար քաղաքացի գրանցվել է որպես անհետ կորած Ղարաբաղյան առաջին պատերազմում: 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ նրանցից միայն 25-ի աճյունն է հայտնաբերվել։