Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն X-ի իր միկրոբլոգում
գրառում է կատարել՝ քննադատելով Ադրբեջանի ղեկավարությանն իրավապաշտպան Անար Մամեդլիին բանտարկելու համար։
«Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Իլհամ Ալիևի շուրջ գործող հանցագործ խմբավորումը համարձակվել է բանտարկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ոլորտում Վացլավ Հավելի մրցանակի հաղթող Անար Մամեդլիին։ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետդարձի ճանապարհ չկա՝ ո՛չ հիմա, ո՛չ էլ հունվարին»,- գրել է Շվաբեն։
Անար Մամեդլին տնտեսական հանցագործություններ կատարելու մեղադրանքով ձերբակալվել էր 2013 թվականին, դատապարտվել 5.5 տարի ազարազրկման: Մամեդլին Մարդու իրավունքների ոլորտում իր գործունեության համար ԵԽԽՎ-ի կողմից արժանացել է Վացլավ Հավելի մրցանակին: