Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը տեղեկացրել է, որ ընտրվել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ:
Նա հայտնել է նաև, որ Շիրակ Պողոսյանն ու Սուսաննա Մարտիրոսյանն ընտրվել են փոխնախագահներ, իսկ Հովհաննես Գևորգյանը՝ քարտուղար։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության և ֆեդերացիայի հետագա համագործակցության ուղղություններն ու առաջիկա անելիքները:
Մարզաձևի զարգացման համար կլինեն տարբեր նախաձեռնություններ։ Համայնքն իր լիազորությունների շրջանակում կաջակցի առկա խնդիրների լուծմանը»,- գրել է Փամբուխչյանը: