Ոստիկանները բերման են ենթարկել խաղաղ երթի 100-ից ավելի մասնակիցների, հայտնում է «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը։
Ըստ քաղաքական կազմակերպության՝ բերման ենթարկվածների թվում են Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը։ Բևեռի կողմնակիցները Երևանում ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ Տավուշի գյուղերի հանձնման։
Վերջին մի քանի օրվա ընթացքում ոստիկանությունը բիրտ ուժով ցրել էր Երևանում ԱԺԲ-ի կազմակերպած երրորդ հանրահավաքը։ Ապրիլի 24-ին ԱԺԲ-ի աջակիցները մասնակցել էին վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության դեմ բողոքի ցույցին։ Հուշահամալիրում Հակոբյանին դիմավորել էին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ՝ թուրք», «Անկախ, ազատ Հայաստան» վանկարկումներով։
Մանրամասները՝ տեսանյութում։