Հայաստանի շրջանների զգալի մասում մայիսի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։
Երևանում մայիսի 3-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 17-19 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 13-15 աստիճան։ Գիշերը կդիտվի 14-16 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 12-16 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 11-13 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 15-17 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 11-14 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 12-15 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 13-17 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-12 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-19 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 18-21 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 18-21 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 11-13 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-20 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 19-21 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 14-17 աստիճան տաքություն։
Արցախում մայիսի 3-ին կանխատեսվում է անձրև և ամպրոպ, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 15 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 11 աստիճան տաքություն: Քամին հյուսիս-արևելյան է՝ մինչև 2․9 մ/վրկ արագությամբ: