Մայիսի 6-ին Կիրանցում ՀՀ ՊՆ զինծառայողն ականի պայթյունից վիրավորում է ստացել, Armenia Today-ին հաստատել է ՊՆ խոսնակ Արարմ Թորոսյանը։
«Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, որի կյանքին, նախնական տվյալներով, վտանգ չի սպառնում»,- հավելել է խոսնակը։
Թորոսյանը հայտնել է, որ այլ տեղեկություններ այս պահին չի կարող հաղորդել։
Ավելի ուշ «Ազգային ճակատը» հայտնել է, որ զինծառայողին տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից։ Գործընթացի շրջանակում ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում մարզում։ Ապրիլի 25-ին Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից հայ սակրավորը կորցրել էր աջ ոտնաթաթը։