«Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլում թիմային հաշվարկով առաջին տեղն զբաղեցրել է Ռուսաստանը, երկրորդ տեղը՝ Հայաստանը, երրորդ տեղը՝ Ուզբեկստանը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Մրցաշարը Երևանում երկրորդ անգամ է անցկացվում, հաղթողներին հանձնվել են մեդալներ, գավաթներ ու պատվոգրեր:
Մրցաշարին մասնակցության հայտ էր ներկայացրել 7 երկիր՝ Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Բելառուսն ու Իրանը: