Հանրային մեղադրողը պահանջում է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման, հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Նա Գասպարյանին առաջադրված մեղադրանքն անվանել է «ծիծաղելու աստիճան անհիմն» և նշել, որ մայիսի 14-ին պաշտպանական կողմը հանդես կգա ճառով։
2023 թվականի հուլիսին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր՝ շուրջ 2 մլրդ դրամի գույք։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել էին Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն դրամի վնաս: