ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում, հայտնել է, որ ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը գրեթե կրկնապատկվել է՝ 45 դոլարից հասնելով 89 միլիարդ դոլարի։
«Տնտեսական ցուցանիշներն իրենք են խոսում իրենց մասին։ 10 տարվա ընթացքում Եվրասիական միության երկրների ընդհանուր ՀՆԱ-ն, ըստ առկա գնահատականների, 1,6-ից հասել է 2,5 տրիլիոն դոլարի։ Երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 60%-ով՝ 579 մլրդ դոլարից հասնելով 923 մլրդ-ի, իսկ փոխադարձ առևտրի ծավալը գրեթե կրկնապատկվել է՝ 45 մլրդ-ից հասնելով 89 մլրդ դոլարի, ընդ որում՝ հաշվարկների ավելի քան 90%-ն արդեն իրականացվել է ազգային արժույթով։
Եվրասիական միությունը, ըստ նրա, դարձել է արդյունավետ և դինամիկ ինտեգրացիոն կառույց, որն իրական օգուտ է բերում ասոցիացիայի մասնակիցներից յուրաքանչյուրին և ապահովում Եվրասիական տարածաշրջանի տնտեսական զարգացումը։
«Հատկանշական է, որ այս տարի շարունակվում է դրական մակրոտնտեսական դինամիկան։ Հենց սրա մասին ենք զրուցել մեր գործընկերների հետ նախքան դահլիճ մտնելը»,- հավելել է ՌԴ նախագահը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ԵԱՏՄ-ի գործընկերների հետ փոխշահավետ բազմակողմ կապերը և ձգտում է ամրապնդել դրանք։
Փաշինյանը մայիսի 8-ի առավոտյան մեկնել էր Մոսկվա, որտեղ նրա նախագահությամբ ընթանում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը։
Մանրամասները՝ տեսանյութում։