Պուտինն ու Փաշինյանը համաձայնեցրել են Հայաստանի մի շարք մարզերից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերումը, Ռիա Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իսկապես, պայմանների փոխվելու պատճառով Փաշինյանն ու Պուտինը համաձայնության են եկել այս հարցում»,- ասել է նա։
Պեսկովը հավելել է, որ հայկական կողմի խնդրանքով՝ ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին։
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր տեղեկացրել էր ՀՀ-ում ռուսական սահմանապահ և զինվորական կետերի գործունեությունը դադարեցնելու մասին։
Ռուս սահմանապահների դուրսբերման ժամկետների մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Փաշինյանը մայիսի 8-ի առավոտյան մեկնել էր Մոսկվա, որտեղ նրա նախագահությամբ ընթանում էր ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ԵԱՏՄ գագաթնաժողովում, հայտնել էր, որ ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը գրեթե կրկնապատկվել է՝ 45 դոլարից հասնելով 89 միլիարդ դոլարի։
ԵԱՏՄ գագաթնաժողովում Փաշինյանը նշել էր, որ գոյության 10 տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը դարձել է անդամ երկրների տնտեսությունների համար սերտ տնտեսական փոխգործակցության նշանակալի հարթակ։