Հայ մարզիկ Մայիս Ներսիսյանը (64 կգ) հռչակվել է մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն, տեղեկանում ենք Սամբոյի միջազգային ֆեդերացիայի կայքից։
Ներսիսյանը ժամանակից շուտ եզրափակչում հաղթել է բելառուս մարզիկ Եվգենի Միխնոյին։ Մրցաշարի ընթացքում նա հաղթել է նաև ուկրաինացի և լիտվացի մրցակիցներին։
Սամբոյի Եվրոպայի առաջնությունն ընթանում է Սերբիայում՝ մայիսի 9-12-ը։ Ներսիսյանը Եվրոպայի գործող չեմպիոն է, 2023 թվականի մարտարվեստի համաշխարհային խաղերի հաղթող։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 98 կգ քաշային Արման Ավանեսյանը դարձել է մարտական սամբոյի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։