Մայիսի 12-ին Սեբաստիա փողոցում թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամահ է եղել, գրում է shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են Երևանի բնակիչ 62-ամյա Կամո Ա.-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հանկարծամահ է եղել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: