Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի նախարար Իեն Բորջին, ում հետ հանդիպմանը հանդես է եկել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու առաջարկով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հանդիպմանն Ալիևն ասել է, որ հենց Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ խաղաղության գործընթացը, և այն հիմնարար սկզբունքները, որոնք հիմք են հանդիսանում այս գործընթացի համար, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի տեքստը պատրաստել է Բաքուն։ Նա հավելել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն անցյալում է և, հետևաբար, ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները, ադրբեջանական կողմը բարձրացրել է այդ հարցը, և որևէ պատճառ չի տեսնում, որ հայկականը կողմը համաձայն չլինի։
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվող բանակցային գործընթացը «ծառայել է ադրբեջանական տարածքների օկուպացիայի շարունակմանը», և Ադրբեջանն ինքնուրույն է ապահովել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ «միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին ու ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան»։
Բորջն, իր հերթին, ասել է, որ Մալթան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցություններին։
Մայիսի 13-ին տեղի էր ունեցել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հայաստան ժամանած Իեն Բորջի ասուլիսը։ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացը։ Բորջն ընդգծել էր, որ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման աշխատանքներն արժեքավոր են խաղաղության ճանապարհին։
Բերբոքը քննադատել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները․ DW
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը, ելույթ ունենալով Բաքվում COP29-ը համաժողովում, հայտարարել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը...