ՊՆ-ն «կեղծ և մանիպուլյատիվ» է անվանել ԶԼՄ-ում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ՌԴ քաղաքացիության մասին հրապարակումները։
Գործակալությունը հերքել է նաև Ասրյանի ընտանիքի անդամների ՀՀ քաղաքացիություն չունենալու մասին տեղեկությունը։
«ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս, ուստի երեխաները ծննդյան բերումով երկքաղաքացի են: ԳՇ պետի կինն ու երեխաները ոչ միայն ունեն ՀՀ քաղաքացիություն, այլև 2006 թվականից մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում»,- ասված է հաղորդագրությունում։
Պաշտպանության նախարարությունը նշել է, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին։