Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարված ներկայացուցիչների կալանքի ժամկետը, հայտնել են տեղական ԶԼՄ-ները։
Խոսքն Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի մասին է։
Բաքվի բանտում են գտնվում նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։ Վարդանյանին ադրբեջանցիները Հակարիի ապօրինի անցակետում գերեվարել էին 2023-ի սեպտեմբերի 27-ին ու նույն օրը ձերբակալել նրան։ Հունվարի 25-ին Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը 4 ամսով երկարաձգել էր Վարդանյանի և Ղուկասյանի կալանքի ժամկետը։ ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։