Երևանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգում հայտնաբերված երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Նորածինը մայիսի 15-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից դուրս է գրվել և տեղափոխվել մանկատուն։
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրենի բուժական գծով տեղակալ Սեյրան Հովհաննիսյանը հայտնել է, որ երեխան գտնվել է ինտենսիվ հսկողության տակ։
«Կատարվել են բազմաթիվ հետազոտություններ, կարելի է ասել՝ պրակտիկ առողջ երեխա է»,- նշել է նա։
Իրավապահները պարզել են, որ երեխան ծնվել է մայիսի 6-ին, իսկ մայիսի 8-ին երկու կանանց կողմից տեղափոխվել է Երևան։
Մայիսի 14-ին ոստիկանությունը հայտնել էր, որ հայտնաբերել է երեխայի մորը։ Ոստիկանները պարզել էին, որ երեխայի մայրը Շիրակի մարզի 2000թ․ ծնված բնակչուհի է։ 24-ամյա կինը ներկայացվել էր քննչական բաժին։