Սանկտ Պետերբուրգի «Սիթի Մոլ» առևտրի կենտրոնի կայանատեղիում հրաձգություն տեղի ունեցել, որից հետո իրապահները ձերբակալել են 34-ամյա հայ գործարար Հովիկ Քոչարյանին, հայտնել է «Известия»-ն՝ հղում անելով իր աղբյուրի։
Նշվում է, որ կայանատեղիում վիճաբանություն է տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգի բնակչի և Քոչարյանի միջև։ Ըստ աղբյուրի՝ հայազգի գործարարն իր ատրճանակից առնվազն հինգ անգամ կրակել է տղամարդու ուղղությամբ և դիմել փախուստի:
Խուզարկության ժամանակ ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է ատրճանակ, որն առգրավվել է։