Մայիսի 18-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենայի վթարի հետևանքով կա զոհ և տուժած, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ե. Բ., ծնված 1983 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 30 մետր) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ա. Հ.-ն (ծնված 2007 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն․ Ա. Հ.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ վարորդի առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։