Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները հինգ մեդալ են նվաճել Հունաստանում ընթացող մինչև 15 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հայաստանի ներկայացուցիչներ Վազգեն Մնացականյանը (52 կգ) և Ջանես Նազարյանը (62 կգ) հռչակվել են չեմպիոն։
Բրոնզե մեդալ են նվաճել Էրիկ Պետրոսյանը (48 կգ), Զավեն Մեջլումյանը (62 կգ) և Վահե Հովեյանը (68 կգ)։