Քիքբոքսինգի լեգենդ, «Դոկտոր» մականունով հայազգի Ջորջիո Պետրոսյանը մայիսի 18-ին Միլանում կայացած PetrosyanMania Gold Edition մրցաշարում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է իսպանացի Սերխիո Սանչեսին և նվաճել Wako Pro по K-1 չեմպիոնական գոտին, հայտնել է Sportball24.com-ը։
Նշվում է, որ գոտեմարտն ունեցել է 5 ռաունդ և ավարտվել 38-ամյա Պետրոսյանի հաղթանակով: Ըստ աղբյուրի՝ 2 տարվա դադարից հետո սա նրա առաջին մենամարտն էր: Մինչ այդ, ԶԼՄ-ի փոխանցմամբ, Սերխիո Սանչեսը հաղթել էր Ջորջիոյի եղբորը՝ Արմեն Պետրոսյանին։
Այժմ Պետրոսյանը պրոֆեսիոնալ ռինգում 106 հաղթանակ և 3 պարտություն ունի։