Հայաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի կորած ուղղաթիռի որոնման աշխատանքներին, հայտնում է ԱԳՆ-ն X սոցիալական ցանցում։
«Ցնցված ենք Իրանից եկող լուրերով։ Մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռայիսիի, նախարար Աբդոլլահիանի և մյուսների հետ են։ Մինչ փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը, որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն»,- ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի հետ սահմանի` Ջուլֆա քաղաքի մոտ: Պատճառը, ըստ լուրերի, եղել է մառախուղը։ ԶԼՄ-ները տեղեկություններ են տարածել այն մասին, որ նախագահին տեղափոխող ուղղաթիռում գտնվել է նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Իրանի Կարմիր մահիկի տվյալներով՝ կործանված ուղղաթիռը որոնում է 46 փրկարարական խումբ։